Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մասնագետի խորհուրդները. ոտքերի խնամք տանը

Մասնագետի խորհուրդները. ոտքերի խնամք տանը

Պեդիկյուրը գործողություն է, որը սրահում կատարելիս իսկական հաճույք է դառնում: Սակայն նույն արդյունքը կարելի է ստանալ նաեւ տանը, ընդ որում՝ առանց հատուկ ջանքերի: NEWS.am STYLE-ը դիմել է մանիկյուրի եւ պեդիկյուրի մասնագետ Անահիտ Սիմոնյանին՝ խնդրելով մի քանի խորհուրդներ տալ մեր ընթերցողներին տան պայմաններում պեդիկյուր անելու համար:

 

«Լաքը եղունգներից մաքրեք:

 

Հատուկ նրբունելիի միջոցով եղունգներն ուղիղ գծով կտրեք: Այն ավելի հեշտ է գործածել, քան մկրատը, եւ փոքր է հավանականությունը, որ եղունգի ներաճ կլինի:

 

Անհարթ ծայրերը խարտոցով հավասարեցրեք: Միշտ սկսեք խարտել ծայրերից՝ մոտենալով կենտրոնին:

 

Ոտքերն ընկղմեք տաք ջրով լցված թասի մեջ: Մի քանի կաթիլ նարդոսի յուղ ավելացրեք:

 

Մեռած մաշկը հեռացնելու համար կարելի է օգտագործել պեմզա:

 

Ոտքերը խնամքով չորացրեք՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մատների միջեւ գտնվող հատվածներին:

 

Եղունգների վերեւի մաշկը փափկեցնող հատուկ կրեմ քսեք: Սպասեք երկու րոպե, այնուհետեւ բամբակե բարձիկով փաթաթված թիով այն զգուշությամբ հեռացրեք եղունգից:

 

Գործընթացն ավարտեք խոնավեցնող կրեմով մերսմամբ»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ